Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ­հո­յան­քը՝ որ­պես քա­ղա­քա­կան թիվ մեկ օ­րա­կարգ

Հայ­հո­յան­քը՝ որ­պես քա­ղա­քա­կան թիվ մեկ օ­րա­կարգ
12.05.2020 | 01:04
Խոր­հր­դա­րա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կարգն այն­քան սնանկ է, որ հա­սել է ընդ­հուպ հայ­հո­յան­քի մա­կար­դա­կի։ Այ­սօր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի թիվ մեկ թե­ման հայ­հո­յանքն է`ով ում հայ­հո­յեց, ով պի­տի նե­րո­ղու­թյուն խնդ­րի, ով ա­վե­լի լավ տղա է, ով բռ­նու­թյան ա­մե­նա­թունդ կո­չը կհն­չեց­նի ու կար­ժա­նա­նա իշ­խա­նա­կան­նե­րի բուռն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րին։ Այս­քան տա­փա­կա­բա­նու­թյուն ու ան­հե­թե­թու­թյուն դժ­վար է պատ­կե­րաց­նել. սա՞ է ձեր խոս­տա­ցած ո­րա­կը։ Ար­դեն քա­նի օր է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պտտ­վում է «մայր հայ­հո­յե­լու» շուրջ, դուք այլ ա­նե­լիք չու­նե՞ք, չե՞ք կա­րող, ձեր ա­սած, տղա լի­նել ու ա­ռանց ամ­բիո­նից հո­խոր­տա­լու, նս­տել-խո­սել, քն­նար­կել ու հար­թել ի­րա­վի­ճա­կը։ ՈՒ ա­մե­նա­կարևո­րը՝ հան­րու­թյան աչ­քից հե­ռու, ո­րով­հետև ար­դեն զզ­վե­լի ու զազ­րե­լի է այս ա­մե­նը։ Իշ­խա­նու­թյունն իբր պի­տի հան­դուր­ժող լի­նի, բայց հենց իշ­խա­նու­թյան ակ­տիվ ջան­քե­րով այ­սօր խոր­հր­դա­րա­նը վե­րա­փոխ­վել է փո­ղո­ցի «բե­սեդ­կա­յի»։ Մա­յի­սի 8-ի ծեծ­կռ­տուքն ար­դեն պի­տի սթա­փեց­ներ իշ­խա­նու­թյա­նը, բո­լո­րը պի­տի ջա­նա­յին այդ մի­ջա­դեպն ա­րագ հար­թել, բայց ա­վե­լի են խո­րաց­նում ա­մեն ինչ, այն էլ՝ ԱԺ ամ­բիո­նից։ Ե­թե մո­ռա­ցել են, պատ­գա­մա­վոր­նե­րին նախ պի­տի հի­շեց­նել, խոր­հր­դա­րա­նը քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի «տե­ցի կռուգ» չէ, խոր­հր­դա­րա­նի ամ­բիո­նը հա­շիվ­ներ մաք­րե­լու, մի­մյանց սպառ­նա­լու հար­թակ չէ և, ի վեր­ջո, ինչ­պե՞ս կա­րող է խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րի խոր­հր­դա­րանն ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կում այս­քան ան­հա­ղորդ, ան­տար­բեր լի­նել մարդ­կանց ու­սե­րին կու­տակ­ված հա­զա­րա­վոր խն­դիր­նե­րի հան­դեպ։ Զս­պեք ձեզ, է­լի, կրա­կը չենք ըն­կել ձեր ձեռ­քը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ